ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

«Խաղաղության պայմանագիր» կոչվող թակարդ

«Խաղաղության պայմանագիր» կոչվող թակարդ
14.03.2025 | 17:01

Առաջիկա շաբաթներին ու ամիսներին իշխանության քարոզիչներից և նույնիսկ ամեն թեյնիկից մենք լսելու ենք «խաղաղության պայմանագրի» մասին։ Այդ տեղեկատվական գործողության մեկնարկը տրվեց երեկ։

Այս առիթով պետք է իմանալ առնվազն հետևյալը։

Ադրբեջանը չի կնքելու պայմանագիր դեռ շատ երկար ժամանակ, քանի որ «պայմանագիր» բառը պարունակող թուղթ մեզ նվիրելու դիմաց ունի պահանջների դեռ շատ մեծ ցանկ, որոնք ստանում է՝ երևակայական խաղաղության խոստման դիմաց։ Դա կարող է տևել տարիներ ու երբեք էլ չստորագրվել (եթե Հայաստանում ընտրություններում իշխող վարչախմբին աջակացելու կարիք չլինի)։

Իր էության մեջ պայմանագրում որևէ հայամետ, Հայաստանի շահերից բխող կետ չկա։

Այն ամբողջությամբ Ադրբեջանին արված զիջումների ամբոջություն է՝ գեղեցիկ փաթեթավորմամբ («կոնֆետի թղթի մեջ գտնվող ռումբ»)։ Հետևաբար, այն ոչ մի դեպքում խաղաղության պայմանագիր չէ ու խաղաղության մասին չէ, իր էության մեջ կապիտուլյացիա է, Հայաստանը է՛լ ավելի թուլացնող, Ադրբեջանից լիարժեք կախված մարզ դարձնելու իրավական նախապատրաստություն է։

Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի։ Դա ակնհայտ է, եթե հետևեք Ադրբեջանի նախապատրաստական աշխատանքներին՝ գրեթե ամենօրյա ռեժիմով նոր զինամթերքի գնումից մինչև ներքին հանրության շրջանում համապատասխան տեղեկատվական աշխատանք։ Չկա ոչ մի նպատակ՝ չպատերազմելու։ Չեմ բացառում, որ «խաղաղության համաձայնագիրը պատրաստ է»-ն ևս այդ պատերազմի նախապատրաստությունն է։

Սուտ պայմանագրի ստորագրումը իրավական նոր հետևանքներ է առաջացնելու բոլորիս համար, որի համեմատ այսօր Բաքվում դատվող մեր գերիների տանջանքները միայն նախերգանք են լինելու։

Այսպիսով, Հայաստանը փրկելու ժամանակը քիչ է, բայց կա։

«Խաղաղության պայմանագիր» կոչվող թակարդը այդ ժամանակը էլ ավելի է քչացնելու։

Լուծումը՝ նոր, ազգային իշխանության ձևավորում՝ առանց կապիտուլյանտների։ Այլ լուծում չկա։

Վարուժան Գեղամյան

Պ.գ.թ., թյուրքագետ

Դիտվել է՝ 4699

Մեկնաբանություններ